«Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերությունը՝ նախկինում Կապանի լեռնամետալուրգիական կոմբինատը, այսօր պայմանագիր է կնքել «Դանդի Փրիշիըս Մեթըլզ» բաց բաժնետիրական ընկերության հետ, որը հնարավորություն է տալու Կապանի պղնձակոլչեդանային հանքավայրի առավել լայնածավալ հետազոտման, ապա հետագա լեռնանցումային աշխատանքներն իրականացնելու համար:
Կնքված պայմանագրի համաձայն, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերության միակ բաժնետեր «Վաթրին Ինվեսթմընթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 80 տոկոս բաժնեմասը փոխանցում է «Դանդի Փրիշիըս Մեթըլզ» ընկերությանը, որը համաձայնել է 10 միլիոն ամերիկյան դոլարի ներդրումներ կատարել ակտիվներում, հետազոտական աշխատանքների եւ հետագա կապիտալ ծախսերի համար: Հավելյալ վարկավորում է ակնկալվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից՝ աշխատանքների լիարժեք ընթացքն ապահովելու համար: Առաջնային նպատակն է՝ արդյունահանվող հանքաքարի ծավալը հասցնել տարեկան 1 միլիոն տոննայի:
Ինչպես հայտնեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի»-ի ներկայացուցիչ Վահե Մխիթարյանը, ձեռնարկությունը ներկայումս շահագործում է Շահումյանի պոլիմետաղային հանքը, որը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի եւ ցինկի պաշարներով: Համատեղ գործունեության հիմքերով «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի»-ն շահագործում է նաեւ Կապանի պղնձակոլչեդանային հանքավայրում գտնվող պղնձի կենտրոնական հանքը:
Ներկայացվեց «Դանդի Փրիշիըս Մեթըլզ» ներդրումային ընկերության գործունեությունը աշխարհի տարբեր հանքավայրերում, եւ նշվեց, որ ընկերության ղեկավար Ջոնաթան Գուդմանը Կանադայի ամենահայտնի ներդրումներ կատարող ընտանիքի անդամ է:
Կապանի հանքափորները շատ հաճախ են դժգոհում աշխատավարձի չափից, աշխատավարձը ժամանակին չստանալուց, ինչպես նաեւ սոցիալական ծրագրերի բացակայությունից, նույնիսկ սպառնում էին գործադուլներով եւ հացադուլներով: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ աշխատանք է տարվում աշխատողներին գոհացնելու համար, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերության ղեկավար Փոլ Բուշելը շեշտեց, որ իրենք աշխատավարձերը ժամանակին են վճարում: «Մեր միջոցները բավական սահմանափակ են եղել, բայց դրանով աշխատել ենք լավագույնն անել, եւ կոնկրետ այս ներդրումային ծրագիրը նոր խթան է առավել դրական միտումներ արձանագրելու համար»,- ասաց նա:
Շաքե Ավոյան