Մատչելիության հղումներ

«Պեռնո Ռիկար»-ին էլ են դուրս մղու՞մ Ռուսաստանից


Ինչպես այսօր տեղեկացնում է «Կոմերսանտ» թերթը, Ռուսաստանի սպառողների շահերը պաշտպանող դաշնային ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստան հայկական եւ ֆրանսիական կոնյակ, վիսկի, տեկիլա եւ այլ ոգելից խմիչքներ ներմուծող «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցչության լիցենզիան:

Թերթի փոխանցմամբ, «Պեռնո Ռիկար»-ի ներկայացուցչությունը Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի բացառիկ մատակարարն է եւ վերահսկում է հայկական կոնյակի ռուսաստանյան շուկայի 55 տոկոսը:

Այս տարվա մարտից Ռուսաստանը դադարեցրել էր գինու ներկրումը Վրաստանից եւ Մոլդովայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG