Մատչելիության հղումներ

Անջեյ Կասպրշիկ. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կախված է իրադարձությունների հետագա զարգացումից»


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կախված է իրադարձությունների հետագա զարգացումից:

«Նախագահների հանդիպումը միշտ նախապատրաստում են արտգործնախարարները, եւ նախագահների հերթական հանդիպումը կախված է արտգրծնախարարների հանդիպումից», - «Թրենդ»-ի հարցազրույցում ասել է Կասպրշիկը եւ հավելել. - «Նախագահների միջեւ բանակցությունների հերթական փուլի հետ կապված կոնկրետ գաղափարներ առայժմ չկան»:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների աշնանը Պրահայում հնարավոր հանդիպման անցկացման հարցին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը փաստել է, որ Վարդան Օսկանյանը այժմ արձակուրդում է, իսկ Էլմար Մամեդյարովը գտնվում է Շվեդիայում, ինչի պատճառով հարցի քննարկումը հետաձգվում է:

Անդրադառնալով հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում տիրող իրավիճակին, Անջեյ Կասպրշիկը ասել է, թե տարեսկբին այն բավական լարված էր, սակայն մայիսից նորմալացել է: «Կարծում եմ, այս տարի կողմերի զոհերի եւ վիրավորների թիվը չի գերազանցում 20-ը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG