Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը պատրաստ է քննարկել լիբանանյան զորախմբի տեղակայման առաջարկը


Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը այսօր «հետաքրքիր քայլ» է անվանել Լիբանանի հարավում 15 հազարանոց զորախումբ տեղակայելու՝ Լիբանանի կառավարության առաջարկը:

«Մենք պետք է քննարկենք այդ առաջարկը եւ տեսնենք, որքանո՞վ է այն իրատեսական», - ըստ «Ֆրանսպրես»-ի, նշել է Իսրայելի վարչապետը: Նախօրեին Լիբանանի կառավարությունը հանդես էր եկել «Հըզբոլահ»-ի կողմից վերահսկվող տարածքներում զորախումբ տեղակայելու առաջարկով՝ պայմանով, որ Իսրայելը դուրս բերի իր զորքերը Լիբանանի հարավից:

«Մենք չենք ցանկանում զավթել Լիբանանը կամ մնալ այնտեղ: Մենք միայն ուզում ենք հասնել մեր նպատակին՝ դադարեցնել Իսրայելի հրթիռակոծությունը եւ դուրս մղել «Հըզբոլահ»-ը տարածաշրջանից», - ասել է Օլմերտը:

27 օր տեւող ռազմական գործողությունների արդյունքում Լիբանանում զոհվել է ավելի քան 960, Իսրայելում՝ 98 մարդ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG