«ԱրմենՏել»-ը պնդում է, որ երկուշաբթի երեկոյան Հայաստանում 90 տոկոսով ապահովված էր միջազգային կապը եւ 70 տոկոսով՝ ինտերնետային կապը: Օրվա ընթացքում սպասվում էին այդ ցուցանիշների նոր փոփոխություններ:
«ԱրմենՏել»-ի հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանն այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ժամը 18:00-ի մոտակայքում՝ նշելով, որ շաբաթ օրը ժամը 2:30-ին Սեւ ծովի հատակում Հայաստանի կապի եւ ինտերնետի մալուխը կտրվելուց հետո «սկսել է աշխատել արբանյակային ռեզերվը, շաբաթ֊կիրակի «ԱրմենՏել»-ը լրացուցիչ ռեզերվային ունակություններ է ներգրավել՝ արբանյակով եւ Իրանի տարածքով: Կապի վերականգնման աշխատանքները շարունակվում են, եւ, ըստ Հասմիկ Չութիլյանի, կտեւեն 10-15 օր:
Ռուզան Խաչատրյան