Կիրակի օրը Ծաղկաձորում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ բացվել է Ուսանողական ծրագրավորման ամառային դպրոցը:
«Ամառային դպրոցի նպատակն է ուսանողների նախապատրաստումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ուսանողական օլիմպիադային: Բացի հայաստանի տարբեր բուհերի 11 թիմերից, ամառային դպրոցին կմասնակցեն նաեւ 2 թիմեր Վրաստանից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ըստ նրա, մեկշաբաթյա ամառային դպրոցի շրջանակներում անցկացվելիք դասընթացները եւ ներքին մրցույթները կվարեն հայ եւ ռուս մասնագետները:
Հովհաննես Շողիկյան