Մատչելիության հղումներ

Բուհական ընդունելության մրցույթը անցյալ տարվանից գրեթե չի տարբերվի


Ըստ կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանի, հատկապես ավանդական բարձր մրցութային մասնագիտությունների անցողիկ շեմը շատ չի իջնելու՝ տարբերությունը կարող է լինել ընդամենը կես միավորի սահմաններում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Երեւանի պետհամալսարանում տեսական տնտեսագիտություն, ֆինանսներ եւ վարկ մասնագիտությունների անվճարի անցողիկ շեմը 58.5-ն էր, իսկ Տնտեսագիտական ինստիտուտում՝ 54.4-ն ու 56.2-ը: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցողիկը 57.5-ն էր, արեւելագիտական եւ ռոմանոգերմանական ֆակուլտետներում՝ 57.2- 57.5, իսկ միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ճյուղերում՝ 55.8-ն ու 55.4-ը: «Չեմ կարող խոստանալ, որ շատ ցածր կլինի, անցյալ տարվա նման կլինի, գուցե մի քիչ ցածր, բայց էական տարբերություն չի լինի»,- համոզված է Թոփչյանը:

Վերջին տվյալներով, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մրցույթից արդեն դուրս է մնացել 47 դիմորդ, պատմության ֆակուլտետից՝ 46, իրավագիտության ֆակուլտետից՝ 26, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից՝ 20, ժուռնալիստիկայի ֆակուլտետից՝ 21, հայկական բանասիրականից՝ 44 դիմորդ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG