Մատչելիության հղումներ

Յանուկովիչի թեկնածությունը կհաստատվի ուրբաթ օրը


Երեք ամիս ձգվող խորհրդարանական ճգնաժամը Ուկրաինայում ավարտվեց՝ նախագահ Յուշչենկոն այսօր երագույն Ռադայի հաստատմանն է ներկայացրել Վիկտոր Յանուկովիչի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

«Ռադայի լուծարման հարցը օրակարգից հանված է», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, խորհրդարանի խոսնակ Ալեքսանդրչ Մորոզի եւ «Ուկրաինայի ռեգիոններ» դաշինքի ղեկավար Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցություններից հետո հայտարարել էր նախագահ Յուշչենկոն:

Ուկրաինայի Կոմկուսի ղեկավար Պյոտր Սիմոնենկոն այսօր հայտնել է, որ Յանուկովիչի թեկնածության հաստատման հարցը Ռադայի կողմից հետաձգվել է մինչեւ ուրբաթ:

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, թե չի համագործակցելու Յանուկովիչի կառավարության հետ եւ անցնում է կոշտ ընդդիմություն: Մայիսին Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձեւավորված իշխանական կոալիցիայի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ երկրի վարչապետի պաշտոնը պետք է ստանձներ հենց Յուլյա Տիմոշենկոն, սակայն կառավարական պորտֆելների բաշխման շուրջ երեք ամիս տեւած բանակցությունների արդյունքը եղավ կոալիցիայի փլուզումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG