Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկվել են այսօր Մոսկվայում ռազմատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում:
«Սա միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստն էր», - ասել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական հանագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Պոլիշչուկը, - «Երկօրյա նիստի արդյունքներով ուրբաթ օրը Ռուսաստանը եւ Հայաստանը կստորագրեն ռազմատեխնիկական համագործակցության շուրջ համաձայնագիր»: