Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան.«Հայկական եւ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները որակապես տարբեր են»


Վաշինգտոնցի վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգներում գործող հայկական ու ադրբեջանական լոբբիստական կառույցները որակական տարբերություն ունեն:

«Քաղաքական տեսանկյունից հայկական սփյուռքը դիտվում է որպես հայկական պետությանն եւ վարչակազմին աջակցող ուժ: Հայերի համար սփյուռքը պետական իշխանության, արտաքին քաղաքականության բաղկացուցիչներից մեկն է: Ադրբեջանի դեպքում հակառակ պատկերն է: Ադրբեջանական իշխանությունները անում են ամեն ինչ՝ սփյուռքը հսկողության տակ առնելու համար, քանի որ դրա երիտասարդ հատվածը Բաքվում ընկալվում է որպես հնարավոր վտանգի աղբյուր գործող իշխանությունների համար»,- «Ազատություն» ռադիոկայան ասել է Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով. - «Այս քայլով Ադրբեջանում փորձ է արվում բացառել ցանկացած տեսակի «մրգա-ծաղիկային» հեղափոխության հնարավորությունը»:

Ըստ ամերիկացի փորձագետների՝ ադրբեջանցիները առայժմ օգտվում են հիմնականում թուրքական ու, այսպես կոչված, նավթային լոբբիների ծառայություններից: Ամերիկայի ադրբեջանական ընկերակցության ղեկավար Բեդիր Մամեդլիի խոսքով՝ խնդիրները որոնք այսօր ադրբեջանական նոր ձեւավորվող լոբբիստական կառույցների օրակարգում են, բավական շատ են՝ Ղարաբաղից մինչեւ Իրանի ադրբեջանցիների շահերը պաշտպանելը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG