Մատչելիության հղումներ

Գյումրիի Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն այս տարի բացվում է Սեւանի ափին


Գյումրիի Ժամանակակից արվեստի կենտրոնն այսօրվանից բացում է Ժամանակակից արվեստի 5-րդ միջազգային բիենալեն՝ Սեւանի ափին, ուր մինչեւ օգոստոսի 12-ը կստեղծագործեն աշխարհի 20 երկրներից ժամանած 50 արվեստագետներ, որոնք այնուհետեւ իրենց աշխատանքները կցուցադրեն Գյումրիում: Բիենալեն կրում է «Ծով, երազներ եւ պատրանքներ» խորագիրը:

Բիենալեի համադրող, Գյումրիի Ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ Արփի Թոքմաջյանի խոսքերով, ներկայացված կլինի «ժամանակակից արվեստի ամբողջ սպեկտրը՝ սկսած գեղանկարից, վերջացրած պերֆորմանսով, ինստալացիաներով, վիդեոարտով»: Ստեղծագործական աշխատանքի մասը կտեւի մինչեւ օգոստոսի 8-ը, ապա բոլոր մասնակիցները կմեկնեն Գյումրի, ուր օգոստոսի 12-ին տեղի կունենա ցուցահանդեսի բացումը:

Ժամանակակից արվեստի առաջին միջազգային բիենալեն Գյումրիի Ժամանակակից արվեստի կենտրոնը կազմակերպել է 1998 թվականին: Այն հաստատուն տեղ գրավեց Գյումրիի մշակութային կյանքում, եւ այդ ժամանակից ի վեր երկու տարին մեկ Գյումրիում են հավաքվում աշխարհի ամենատարբեր երկրներից ժամանած արվեստագետներ՝ մասնակցելու հերթական բիենալեին:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG