Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների դիրքորոշումները կառուցողական են»


«Նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում կառուցողական են, եւ նրանք ցանկանում են աշխատել լրամշակված առաջարկների վրա: Ես այդպես եմ կարծում», -ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր «Ենի Մուսավաթ» ադրբեջանական ընդդիմադիր թերթում տպագրված հարցազրույցում:

Այն հարցին, թե արդյո՞ք հանրաքվեի մասին առաջարկը չի հակասում Ադրբեջանի Սահմանադրությանը, Բրայզան պատասխանել է. «Մինսկի խումբը չի պնդում այդ առաջարկը, մենք որոշակի գաղափարներ ենք առաջարկում նախագահներին, եւ նրանք պետք է հստակեցնեն տվյալ հարցի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու ուղիները»:

Այսօր Փարիզում նախատեսված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Մեթյու Բրայզան, նա տարածաշրջան կատարած ուղեւորությունից իր տպավորություններն է ներկայացնելու մյուս երկու համանախագահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG