Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով, Հայաստանի նախագահին սպառնում են հրաժարականով


«Հայաստանում, իրոք, կան որոշ ուժեր, որոնք սպառնում են նախագահ Քոչարյանին հրաժարականով, եթե նա համաձայնի ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակին», - day.az-ին կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը:

Անդրադառնալով Մինսկի խմբի առաջարկներին, քաղաքագետը նշել է՝ «Ռամբույեում եւ Բուխարեստում Հայաստանը դրանք մերժեց: Այժմ որոշ պաշտոնյաներ նշում են, թե դրանք ընդունելի են, շատերը դեմ են, բայց նախագահ Քոչարյանը առայժմ լռում է»:

Նամազովի խոսքերով, օրերս ՀՀՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, թե 8-ամյա անարդյունք բանակցություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հանգել է նույն փուլային տարբերակին, որը ժամանակին բերեց նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Բացի այդ, ըստ քաղաքագետի, ՀՀՇ-ն մեղադրում է Քոչարյանին, որ ներկայիս պայմանները Հայաստանում ավելի վատն են, քան 8 տարի առաջ:

«Հավանաբար, նրանք նկատի ունեն, որ 1997 թվականին օրակագրում էր ոչ միայն փուլային տարբերակը, այլեւ ադրբեջանական նավթը Հայաստանի տարածքով Թուրքիա արտահանելու տարբերակը: Ավելորդ է ասել՝ ի՞նչ դիվիդենտներ կստանար Հայաստանը: Այժմ, ինչպես ասում են, գնացքը մեկնել է», - ասել է Էլդար Նամազովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG