Մատչելիության հղումներ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը՝ կոշտ գծի կողմնակից


Թուրքիայի կառավարությունը երկուշաբթի օրը որոշել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Բույուքանիտին: Վերջինս այդ պաշտոնում փոխարինելու է գեներալ Հիլմի Օզքոկին:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Յաշար Բույուքանիտը համարվում է կոշտ գծի կողմնակից, եւ, ըստ վերլուծաբանների, կարող է բավական կոշտ դիրքորոշում որդեգրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում եւ քուրդ անջատողականների դեմ պայքարում:

Ըստ գործակալության, իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օզքոկը տեղի էր տվել Եվրամիության պահանջին՝ սահմանափակել բանակի դերը երկրում եւ դարձնել այն ավելի թափանցիկ: Եվրամիությունը հորդորում է Թուրքիային կտրուկ սահմանափակել գեներալների ազդեցությունը՝ զինվորականները 1960-80 թվականները երեք հեղաշրջում էին կատարել, իսկ 1997-ին իշխանությունից զրկել իսլամիստական կառավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG