Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Վրաստանը ռազմավարական կարեւորություն ունի Միացյալ Նահանգների համար»


ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան Թբիլիսիում նշել է՝ «Վարդերի հեղափոխություն»-ից հետո ձեռնարկվող քայլերն՝ ուղղված Ժողովրդավարության զարգացմանն ու շուկայական տնտեսության ամրապնդմանը, Վրաստանին ռազմավարական կարեւորություն ունեցող երկիր են դարձնում Միացյալ Նահանգների համար»:

Կոդորի կիրճում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Բրայզան անվանել է «հակամարտությունների խաղաղ կարգավորման օրինակ»:

Դրա հետ մեկտեղ, ամերիկացի դիվանագետը կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝ Աբխազիայի հետ հարաբերություններում խուսափել ավելորդ լարվածությունից՝ բանակցելով միջազգային հանրության ու աբխազական կողմի հետ: «Մենք պաշտպանում ենք Վրաստանի ինքինշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ ցանկանալով, որ Վրաստանում խաղաղություն տիրի», - շեշտել է Մեթյու Բրայզան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG