Մատչելիության հղումներ

Կոշտունիցա. «Եվրամիությանն անդամակցելու համար Կոսովոյից չենք հրաժարվի»


Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ հրաժարվել Կոսովոյից՝ հանուն Եվրամիությանն անդամակցության գործաընթացի արագացման:

«Սերբիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Կոսովոն Սերբիայի օրինական մասն է»,֊ - ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի, ասել է վարչապետը:

«Սերբիայի համար գոյություն չունի ընտրություն Կոսովոյի պահպանման եւ Եվրամիությանն անդամակցության միջեւ՝ մենք ընտրում ենք թե' մեկը, թե' մյուսը»,֊ - եզրափակել է Վոիսլավ Կոշտունիցան:

Արեւմուտքը ճնշում է գործադրում Սերբիայի ղեկավարության նկատմամբ՝ համոզելով նրան ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG