Մատչելիության հղումներ

Կոդորի կիրճում սկսվեց վտարանդի կառավարության տեղակայման նախապատրաստությունը


Այսօր Վրաստանի Կոդորի կիրճում սկսվեցին նախապատրաստական աշխատանքները՝ Աբխազիայի վտարանդի կառավարության տեղակայման համար:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այսօր կիրճ են մտել շինանյութով բեռնված առաջին բեռնատարները, ժամանել է վտարանդի կառավարության անդամների խումբը, որը պետք է որոշի, թե որտեղ են կառուցվելու կառավարության շենքը եւ բնակելի տները:

Նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ շինարարությունը պետք է ավարտվի «մինչեւ ցրտերի վրա հասնելը», այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի վերջը:

Աբխազիայի ներկա իշխանությունները չեն ճանաչում վտարանդի կառավարությունը եւ կտրականապես դեմ են, որ այն տեղակայվի Կոդորի կիրճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG