Մատչելիության հղումներ

Ռուսաստանից Հայաստան՝ տառապանքի ճանապարհով


Վրաց-ռուսական սահմանի պարբերական փակումը շատ կոնկրետ խոչընդոտներ է ստեղծում այդ սահմանը հաճախ հատող հայերի համար: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Տյումենում ապրող Մարինա Հովհաննիսյանը, մեքենայով Ռուսաստանից Հայաստան գալու համար ընտանիքից պահանջվել է ավելի քան 10 օր:

«Նախքան ճանապարհ ընկնելը, մենք փորձեցինք պարզել՝ արդո՞ք ճանապարհները բաց են: Զանգահարեցինք Կաբարդինո-Բալկարիայի մաքսատուն, որտեղ մեզ հայտնեցին, թե ճանապարհը բաց է, Վերին Լարս անցակետը չի գործում, սակայն Ստորին Լարսով հնարավոր է անցնել Վրաստան», - պատմեց Մարինա Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, մինչեւ Վրաստանի սահման տեղափոխման համար Կաբարդինո-Բալկարիայի մաքսայինները բավական մեծ գումար են պահանջել, որը ընտանիքը ստիպված վճարել է: Մինչեւ վրացական սահման հասնելը տարբեր անցակետերում Հովհաննիսյանների ընտանիքից կորզել են շուրջ 2000 դոլար:

Վրաստանի սահմանին Հովհաննիսյանների ընտանիքը միացել է բախտակից հայրենակիցներին, որոնք այնտեղ են ժամանել հուլիսի 14-ին: Մարինա Հովհաննիսյանի խոսքերով, սահմանին արդեն իսկ կուտակված են եղել հայերի 19 մեքենաներ:

«Մեզ ոչ մեկը ուշադրություն չի դարձրել, մենք զանգահարել են Հայաստան՝ հարազատներին, որ ցույցեր են արել Հայաստանում Վրաստանի դեսպանության առջեւ», - պատմում է Հովհաննիսյանը եւ հավելում. - «Իսկ երբ վերջապես հասանք Հայաստան, մեզ ոչ ոք չդիմավորեց, ոչ էլ հետաքրքվել են մեր որպիսությամբ»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG