Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Ստամբուլի դատարանն այսօր արդարացրեց թուրք հայտնի գրող Օրհան Փամուկին, ով մեղադրվում էր «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, նսեմացնելու եւ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու» մեջ:
Շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկն ասել էր, թե Թուրքիայում «մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել»:
Ազգայնամոլ փաստաբան Քեմալ Քերինջիզը եւ հինգ այլ ազգայնամոլներ պահանջել էին, որ Փամուկը նրանցից յուրաքանչյուրին որպես փոխհատուցում վճարի 4500 դոլար, սակայն դատարանն այսօր չբավարարեց նրանց հայցը:
Քերինջիզը ավելի վաղ կրկին հայց էր ներկայացրել դատարան, սակայն այս տարվա հունվարին դատարանը կարճել էր գործը՝ տեղի տալով քննադատությանը: Եվրամիությունը, որի անդամակցությունն է հայցում Թուրքիան, չափազանց խիստ արաձագանքեց Փամուկի գործին: