Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը պնդում է, որ վրացական գինու 10 շշերից 9-֊ը կեղծ են


«Այլ երկրներ արտահանվող այսպես կոչված «վրացական գինու» 10 շշերից 9-ը կեղծ է», - ասել է ՄԱԿ-֊ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պատասխանատու Էմանուել Հայդիերը:

Կազմակերպության տարածած զեկույցում նշված է, որ «արտահանվող գինին, որը Վրաստանի եկամուտների մի զգալի մասն է ապահովում, գրեթե ամբողջովին կեղծված է»:

Անցած տարի Վրաստանը 80 միլիոն դոլար է ստացել գինու արտահանումից:

ՄԱԿ֊-ի զեկույցը տարածվել է այն բանից հետո, երբ միջազգային փորձագետները եզրակացրել են, որ «վրացական գինի» կոչվածը հիմնականում կազմված է սպիրտից, ներկող եւ քիմիական նյութերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG