Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի կունենա օգոստոսի 1-ին


Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա օգոստոսի 1-ին:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կուսակցության կանոնադրական հանձնաժողովի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, կառավարությունը հրաժարվել է «Ժառանգություն» կուսակցությանը տրամադրել Կառավարության տան դահլիճը, ինչը իրենք դիտում են որպես «հատուկ վերաբերմունք կուսակցության նկատմամբ»:

Համագումարը, որին կմասնակցի 300 պատվիրակ, կկայանի Հայաստանի գրողների տանը: Տեղերի սղության պատճառով հյուրեր չեն հրավիրվել:

Օրակարգի կետերից են Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրային ելույթը եւ ղեկավար մարմինների ընտրությունները:

Ըստ կուսակցության ներկայացուցիչների, «Ժառանգություն»֊ը այժմ ունի 5000 անդամ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG