Մատչելիության հղումներ

Ահազանգը կեղծ է եղել


Հինգշաբթի օրը դեռեւս անձը չպարզված մեկը զանգահարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն եւ տեղեկացրել, թե դեսպանատան տարածքում ռումբ է տեղադրված:

Ժամը 11:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Երեւանի Կենտրոն համայնքի բաժնում: Գրեթե միաժամանակ ահազանգ է ստացվել նաեւ փրկարար ծառայությունում, որտեղից հրշեջ եւ փրկարար խմբեր են մեկնել դեպքի վայր:

Համապատասխան մարմինները զննել են տարածքը եւ հայտնաբերել, որ ահազանգը կեղծ է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ փաստի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր եւ կատարվում է հետաքննություն:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG