Մատչելիության հղումներ

Լավ տեսնողները՝ կույրերի դպրոցում


Հետո պարզվել է, որ դա այս դպրոցի համար սովորական է. աշակերտների կեսից ավելին տեսողական խնդիրներ չունի եւ բացարձակ առողջ է, նրանք պարզապես ձեւակերպվել են կույրերի դպրոցում, որպեսզի առանց հաճախելու ատեստատ ստանան: Տեսուչները փաստում են, որ նրանց մեծ մասը սոցիալական խնդիրներ չի ունեցել:

«Այդ մարդը պատժվեց, որովհետեւ նրա դպրոցում կային երեխաներ, որոնք սոցիալական հրաշալի վիճակում էին», - վկայում է քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը: - «Պարզապես իրենց «հոգատար» հայրիկ-մայրիկները, դպրոց չգնալու եւ իրենց երեխաներին տանը պահելու համար տարել տեղավորել էին այնտեղ՝ չգիտեմ ինչ ուղիներով»:

Գերազանց տեսնող պատանիների մուտքը կույրերի երեկոյան դպրոց 5-6 տարվա պատմություն ունի: Երբ 2001 թվականին ընդունված «Կրթության մասին» օրենքով վերացավ «երեկոյան հանրակրթական դպրոց» հասկացությունը, եւ որպես երեկոյան միակը մնաց կույրերի այս դպրոցը, կրթության նկատմամբ այնքան էլ մեծ հակում չունեցող պատանիների մի հոծ զանգված այդ դպրոցներից տեղափոխվեց այստեղ: Իսկ Արծրուն Ստեփանյանը, խախտելով կանոնադրությունը, որն, իհարկե, արգելում է 16-18 տարեկան լավ տեսնող պատանիների ընդունելությունը, զբաղվել է «ատեստատների բաշխմամբ»:

Ինքը՝ Ստեփանյանը, խոստովանեց, որ, իրոք, խախտել է կանոնակարգը, սակայն հակառակ կոռուպցիոն երեւույթների մասին
տեսուչների ակնարկների, հավաստեց, որ այդ քայլին է դիմել ընդամենը ծանոթ-ընկերների «խաթրի համար». - «Ինձ խնդրել են, ես էլ արել եմ: Իմ ատեստատը ո՞վ է բանի տեղ դնում, որ դրանով փող աշխատեի: Վրան գրված է՝ «Կույրերի դպրոց», դրա համար ո՞վ ինձ փող կտա: Եթե էդ «կույրերի» բառը հանեին՝ ես միլիոնատեր կլինեի»:

Մի ուշագրավ հանգամանք եւս. պարզեցինք, որ այս դպրոցի տնօրենի պաշտոնում վերջերս ընտրված Ալվարդ Հովսեփյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է: Իսկ նախկին նախարար Սերգո Երիցյանի գլխավորությամբ Արծրուն Ստեփանյանի հետ կապված ստուգումները սկսվել են 2004 թվականի վերջից, ճիշտ այն ժամանակ, երբ Ալվարդ Հովսեփյանը դպրոցում աշխատանքի է ընդունվել որպես փոխտնօրեն:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG