Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Հայաստանի հետ բացատրական աշխատանք է տարվում»


«Ներկայումս ընթանում է տարածաշրջանում ստեծված իրավիճակը հայկական կողմին բացատրելու գործընթաց: Ընդ որում, դա անում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ համանախագահող պետությունները, Եվրամիության անդամ երկրները, որոնք բացատրում են Հայաստանին, որ տարածաշրջանում ոչ կառուցողական քաղաքականությունը շարունակելու դեպքում Հայաստանը չի կարող ինտենսիվ զարգացում ակնկալել ապագայում», - day.az-ի բացառիկ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Եթե Հայաստանում ենթադրում են, որ իրենց կհաջողվի պահպանել գրավյալ տարածքների վերահսկողությունը, կարծում եմ, դա հավասարազոր է ինքասպանության: Առաջ ընթանալու համար, հավանաբար, անհրաժեշտ է այս իրավիճակի ընկալում: Կարծում եմ, դա վաղ թե ուշ տեղի կունենա», - ասել է Մամեդյարովը:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին հարցին, Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե «դա ավելի շուտ կլինի հասարակական կարծիքի հարցում»:

«Թե ինչ հարցեր են դրվելու բնակչության հարցման ընթացքում՝ դեռ բանակցությունների առարկա է, քանի որ, եթե առաջարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող որեւէ հարց, դա պետք է որոշվի միայն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում», - ասել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG