Մատչելիության հղումներ

Բարեգործներին Լաս Վեգասում բանտարկում են


Քաղաքի ղեկավարությունն իր այս որոշումը պատճառաբանում է նրանով, որ քաղաքում աննախադեպ աճել է անօթեւանների ու թափառաշրջիկների թիվը, եւ Լաս Վեգասի բնակիչները եւ հյուրերը այլեւս չեն կարողանում հանգստանալ զբոսայգիներում եւ պուրակներում:

«Մենք շատ բողոքներ ենք ստացել բնակիչներից», - ասում է Լաս Վեգասի ղեկավարության ներկայացուցիչ Դեւիդ Ռիգլմանը: - «Մեր կարծիքով, այս որոշումը երկուստեք ձեռնտու է. անօթեւանները կներգրավվեն սոցիալական կենտրոններում, որտեղ նրանց կտրամադրվի հոգեբանական եւ մասնագիտական աջակցություն՝ աշխատանք գտնելու համար, իսկ սովորական քաղաքացիները հնարավորություն կունենան զբոսայգիներ գնալ»:

Նոր օրենքը, սակայն, միանշանակ չի ընդունվում բոլորի կողմից: Քաղաքացիական ազատությունների միության ներկայացուցիչ Ալեն Լիխտենշտեյնն ասել է, որ բարեգործություն անելու արգելքը հակասում է Սահմանադրությանը: Նրա խոսքերով, նոր օրենքը հնարավորություն կստեղծի խտրականություն ցուցաբերել մարդկանց նկատմամբ՝ միայն նրանց հագուկապի պատճառով:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG