Մատչելիության հղումներ

Լիբանանից եւ Իսրայելից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 600 հայ


Ռազմական գործողությունների սկսվելուց հետո Լիբանանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 550, Իսրայելից՝ 54 հայ: Այս թվերն այսօր հրապարակվել են կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

Ինչպես հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը, վաղը արտահերթ չվերթով Լիբանանից կժամանի եւս 120 մարդ՝ հիմնականում Հայաստանի քաղաքացիներ:

Միաժամանակ հաղորդվում է, որ 51 օտարերկրացիներ արդեն դիմել են միգրացիոն գործակալությանը՝ ժամանակավոր պաշտպանված անձի կարգավիճակ ստանալու խնդրանքով: Դիմողներից 49-֊ը լիբանանցի են, 2-ը՝ իսրայելցի:

Հայաստանի կառավարությունը նաեւ որոշել է Լիբանան ուղարկել դեղորայք, սարքավորումներ եւ վրաններ, որոնք, ամենայն հավանականությամբ, Հալեպ կտեղափոխվեն վաղը՝ արտահերթ չվերթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG