Մատչելիության հղումներ

Ամերիկացի օրենսդիրները դեմ են Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղուն


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը երեքշաբթի օրը քվեարկեց մի որոշման օգտին, որը թույլ չի տալիս «Էքսպորտ-իմպորտ» պետական դրամատանը գումարներ հատկացնել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման համար:

«Մեր այս դիրքորոշումը կնպաստի կովկասյան տարածաշրջանում կայունությանը, այստեղ երկարատեւ հակամարտությունները ավարտելու ջանքերին, ինչպես նաեւ կազատի ամերիկացի հարկատուներին ամերիկյան շահերին դեմ գնացող ծրագրերը ֆինանսավորելու պատասխանատվությունից», - երեքշաբթի օրը իր խոսքում նշեց կոնգրեսական Ջոզեֆ Քրաուլին:

Վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը ասել էր, թե «800 միլիոն դոլար արժողությամբ այս երկաթուղին չի բխում տարածաշրջանային ինտեգրացիայի շահերից»: Իսկ Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Էնն Դերսը նշել էր. - «Հայաստանը շրջանցելու պատճառով մենք չունենք այդ կառույցին ֆինանսապես աջակցելու հնարավորություն»:

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների՝ հուլիսի կեսերին նախատեսված հանդիպումը հետաձգվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսը երկաթուղու շինարարությանը ամերիկյան ընկերությունների մասնակցությունը արգելող որոշում ընդունեց:

Հանդիպումը նախատեսված է անցկացնել հուլիսի 27-ին Ղազախստանում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG