Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանել է Լիբանան


Երկուշաբթի օրը անսպասելի այցով Բեյրութ է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը՝ կողմերին կոչ անելու անմիջապես հրադադար հաստատել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Բեյրութ ժամանելուն պես ԱՄՆ-ի պետքարտուղարը ուղեւորվել է կառավարական պալատ՝ բանակցելու Լիբանանի վարչապետ Ֆուադ աս-Սինյորի հետ:

Ըստ «Ֆրանսպրես» գործակալության, Ռայսը Բեյրութում կանգ է առել Իսրայել մեկնելուց առաջ:

«Մենք համոզված ենք, որ հրադադար հաստատելը հրատապ է», - տարածաշրջան մեկնելիս լրագրողներին ասել է Ռայսը, ով հանդիպելու է նաեւ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի եւ Պաղեստանի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: - «Եվ կարեւոր է պայմաններ ստեղծել այն տեւական դարձնելու համար»:

Պատերազմական գործողությունները Լիբանանում արդեն մոտ 400 մարդու կյանք են խլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG