«Կասկադ Բանկ»-ը հայտարարել է «Լիբանանից Հայաստան ժամանած անձանց համար օգտակար ծառայություններ տրամադրելու» իր պատրաստակամության մասին:
Տարածած հաղորդագրությամբ բանկը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լիբանանում արտակարգ իրավիճակի արդյունքում եւ երկրից դուրս տանող սահմանափակ ուղիների պատճառով Հայաստան կանխիկ գումարներ բերելն էլ ավելի է բարդացել», տեղեկացնում է, որ, Լիբանանից Հայաստան ժամանողները, «ովքեր ցանկանում են ունենալ իրենց միջոցներից օգտվելու հնարավորություն, կարող են նախքան մեկնելը, էլեկտրոնային եղանակով (www.cascadebanking.com) իրենց ֆինանսական միջոցները փոխանցել Հայաստան»:
«Մենք առաջարկում ենք 2 տարբերակ այն անձանց համար, ովքեր ժամանում են Հայաստան», - պարզաբանել է «Կասկադ Բանկ»-ի գլխավոր տնօրեն Լեւոն Լեւոնյանը: - «1-ին տարբերակ. Ձեր ծանոթը Հայաստանում Ձեզ համար բացում է հաշիվ եւ Դուք գումարը փոխանցում եք այդ հաշվին: 2-րդ տարբերակ. Ձեր դրամը փոխանցվում է «Կասկադ Բանկ», եւ Դուք կարող եք այն հանել Ձեր ժամանումից հետո՝ ներկայացնելով անձը հաստատող համապատասխան փաստաթուղթը:
Բացի այդ, մենք հնարավորություն ունենք ձեւակերպել փոքր վարկեր նոր հաճախորդների համար, եթե վերջիններս ունեն ծանոթներ Հայաստանում, ովքեր կարող են վարկի դիմաց փոխառուի օգտին տրամադրել երաշխիք կամ գրավ»:
«Կասկադ Բանկ»-ը հավատացնում է, որ չեն կիրառվի «սովորական միջին սակագները գերազանցող լրացուցիչ վարձավճարներ»: