Մատչելիության հղումներ

Հայերի տարհանումը Լիբանանից շարունակվում է


Անցած գիշեր Սիրիայի Հալեպ քաղաքից «Արմավիա»-ի հատուկ չվերթով Երեւանի «Զվարթնոց» օդանակավակայան ժամանեցին 140 ուղեւորներ: Նրանց թվում են ինչպես Հայաստանի քաղաքացիներ, այնպես էլ լիբանանահայեր:

«Լիբանանի հայաշատ շրջաններում առայժմ վտանգ չկա, վիճակը նորմալ է: Բայց, կարծում եմ, 30 տարվա պատերազմի ընթացքում սա ամենավատ վիճակն է, որ Բեյրութը ապրում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ծնունդով Անթիլիասից Րաֆֆի Սեմերջյանը:

Իրենց տունն ու տեղը անորոշ ժամանակով լքած հայերի մի մասը պատրաստվում է օթեւանել հարազատների հարկի տակ, իսկ ոմանք էլ ասում են, որ ստիպված են տուն վարձել:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG