Մատչելիության հղումներ

Վրաստանը մտադիր է մեկուկես անգամ ավելացնել ռազմական ծախսերը


Վրաստանի կառավարությունն այսօր խորհրդարան է ներկայացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է այս տարի պաշտպանության նախարարությանը հատկացնել 341 միլիոն դոլար՝ այսինքն մեծացնել ռազմական ծախսերը մեկուկես անգամ:

Բյուջեի փոփոխությունը քննարկվելու է հաջորդ շաբաթ:

Նախօրեին Վրաստանի խորհրդարանը որոշում էր ընդունել հակամարտությունների գոտիներից ռուս սահմանապահների դուրսբերման մասին:

Որոշ փորձագետներ համոզված են, որ Վրաստանը պատրաստվում է ուժային ճանապարհով լուծել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերը: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, թե նման ծրագրեր չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG