Մատչելիության հղումներ

Լիբանանից հայաստանցիները դուրս են բերվում նաեւ Կիպրոս


Ռուսաստանի դեսպանության աջակցությամբ Լիբանանից Կիպրոսի Լաթակիա քաղաք լաստանավով տեղափոխված ԱՊՀ երկրների 200 քաղաքացիների մեջ հայեր են եղել: Լաթակիայից նրանք ինքնաթիռներով տեղափոխվում են Մոսկվա:

«Կիպրոս տեղափոխվածների մեջ կան ուկրաինացիներ, բելառուսներ, հայեր, ղազախներ եւ ղրղըզներ: Նախապատվությունը տալիս ենք ռմբակոծություններից տուժած անձանց, ամեն բան կորցրած մարդկանց: Այժմ հնարավորություն է ստեղծվել այդ մարդկանց նաեւ լաստանավերով տեղափոխել Կիպրոս», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Լիբանանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սոլոմատինը:

Հայաստանի արտգործնախարարության տվյալներով, Լիբանանում այժմ մոտ 1200 Հայաստանի քաղաքացի կա, իսկ հայերի թիվը Լիբանանում կազմում է 120 հազար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG