Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել Ալեքսանյանի խափանման միջոցը


Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր մերժել է ՅՈւԿՕՍ-ի փոխնախագահի պաշտոնակատար Վասիլի Ալեքսանյանի փաստաբանների հայցը՝ փոխել Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը:

Դատարանը, այսպիսով, օրինական է ճանաչել Մոսկվայի Բասմաննի շրջանային դատարանի վճիռը, ըստ որի Ալեքսանյանը կալանքի տակ կմնա մինչեւ սեպտեմբերի 2-ը:

«Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ Ալեքսանյանը տառապում է ծանր հիվանդությամբ, ինչը խոչընդոտում է նրան կալանքի տակ պահելուն», - դատական նիստից առաջ ասել էր փաստաբաններից Գեւորգ Դանղյանը:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Վասիլի Ալեքսանյանին մեղադրում է դրամական միջոցները «լվանալու եւ օրինականացնելու», գույքի յուրացման մեջ: Մասնավորապես, նա մեղադրվում է «Տոմսկնեֆտ» ընկերության բաժնետոմսերի եւ գույքի (12 միլիարդ ռուբլի՝ ավելի քան 400 միլիոն դոլար) հափշտակման մեջ:

Հուլիսի 14-ին նրան ներկայացվել է նոր՝ հարկերի վճարումից խուսափելու, մեղադրանք:

Ալեքսանյանը հերքում է բոլոր մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG