Մատչելիության հղումներ

Թուրքական բանակը կարող է հատել Իրաքի սահմանը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը զգուշացրել է, որ թուրքական բանակը կարող է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում, որտեղ, ըստ թուրքական հատուկ ծառայությունների, տեղակայված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճամբարները:

Անկարայում Միացյալ Նահագների դեսպան Ռոս Ուիլսոնը, սակայն, տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ «միակողմանի ռազմական գործողությունների իրականացումը Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից անխոհեմ քայլ կլինի»:

Հակադարձելով դեսպան Ուիլսոնին՝ Էրդողանն ասել է. - «Ահաբեկչությունն ահաբեկչություն է ամենուր: Հնարավոր չէ համաձայնել մի պրակտիկայի, երբ, ասենք, մի պետությանը աջակցում են, երբ նա դիմել է ինչ-որ քայլերի, բայց երբ մեկ այլ պետություն է փորձում նույնը անել՝ վերաբերմունքը փոխվում է»:

Թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները ներկայումս շարունակում են կենտրոնացվել Իրաքի սահմանի երկայնքով: Ընդհանուր առմամբ Թուրքիայի արեւելյան՝ քրդաբնակ շրջանում տեղակայված բանակային խմբավորման թվաքանակը հասել է 250 հազարի:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG