Մատչելիության հղումներ

Լիբանանից Երեւան է ժամանել Հայաստանի 160 քաղաքացի


Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը երեքշաբթի օրը կառավարության նիստում հայտնել է, որ ռմբակոծությունները սկսվելուց հետո Լիբանանից Սիրիայի ճանապարհով Երեւան է ժամանել Հայաստանի 160 քաղաքացի:

Նրա վկայությամբ, Լիբանանում այժմ մոտ 1200 Հայաստանի քաղաքացի կա, իսկ հայերի թիվը Լիբանանում կազմում է 120 հազար:

Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, փոխարտգործնախարարը վերապահում է արել, թե «այս թվերը վերջնական ճշգրտման կարիք ունեն»:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը փաստել է, որ Երեւանից դեպի Բեյրութ չվերթներ ներկայումս չեն իրականացվում, իսկ «Սիրիա իրականացվող չվերթները, թերեւս, անհրաժեշտ կլինի ավելացնել՝ Հայաստան ժամանել ցանկացողների մեծ թվաքանակի պատճառով»:

Կառավարությունը հանձնարարել է արգործնախարարությունում թեժ գիծ բացել, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց մոտ եղած տեղեկատվությամբ օժանդակել նախարարությանը:

Ըստ կառավարության մամլո ծառայության, փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը այսօր զեկուցել է վարչապետին, որ թեժ գիծը արդեն բացված է, եւ ցանկացողները կարող են 58-60-17 հեռախոսահամարով զանգահարել ամեն օր ժամը 9:00-ից 21:00-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG