Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը դարձավ Հանրապետական կուսակցության անդամ


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դարձավ Հանրապետական կուսակցության անդամ:

«Սերժ Սարգսյանի դիմումը բավարարված է՝ նա արդեն կուսակցության անդամ է»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Արտակ Զաքարյանը:

Նրա վկայությամբ, կուսակցության առաջիկա համագումարը կորոշի, թե ի՞նչ դիրք կզբաղեցնի Սերժ Սարգսյանը կուսակցությունում: Հանրապետական կուսակցության համագումարը տեղի է ունենալու հուլիսի 22-֊ին:

Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաջողության դեպքում, Սերժ Սարգսյանը իր թեկնածությունը կառաջադրի 2008 թվականի նախագահական ընտրություններում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG