Մատչելիության հղումներ

Որտե՞ղ է Կիրկորովի ճամպրուկը


Նիցցա կատարած ուղեւորության ընթացքում կորել է հայտնի փոփ աստղ Ֆիլիպ Կիրկորովի ճամպրուկը:

Ճամպրուկի մեջ եղել են թանկարժեք իրեր՝ համերգի հոնորարը՝ 100 հազար եվրո, կրեդիտ քարտերը, 10 տարվա ամերիկյան վիզայով բուլղարական անձնագիրը, ադամանդե շրջանակներով ակնոցների նոր հավաքածուն, ոսկեղենը, որով նա պետք է ելույթ ունենար համերգի ընթացքում եւ ամենակարեւորը՝ նոր ալբոմի երգերի նախնական տարբերակները եւ նոր տեսահոլովակի միակ օրինակը:

Ֆիլիպը նյարդայնացած է, քանի որ ոչ ոք նրան չի կարողանում բացատրել, թե որտե՞ղ է իր ճամպրուկը: Փոփ աստղը, սակայն, չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել եւ մտադիր է դատի տալ օդանավակայանի տնօրինությանը՝ պահանջելով վնասների հատուցում:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG