Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման որոշում է կայացրել


Վրաստանի խորհրդարանը այսօր միաձայն քվեարկել է հօգուտ Հարավային Օսիայից եւ Աբխազիայից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման մասին որոշման:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, որոշման մեջ նշված չէ «Վրաստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը սկսելու» կոնկրետ ժամկետը, սակայն կառավարությանը հրահանգված է «անհապաղ սկսել խաղաղապահ գործողությունների դադարեցման եւ Հարավային Օսիայում ու Աբխազիայում ԱՊՀ հովանու ներքո գտնվող խաղաղապահ զորամիավորումների դուրսբերման գործընթացները»:

«Սա պատմական որոշում է, եւ հույս ունեմ, որ այն շատ շուտով կիրագործվի», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Վրաստանի խորհրդարանի որոշմանը արդեն արձագանքել են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունների իշխանությունները:

«Ռուսաստանցի խաղաղապահները կմնան հարավօսական հակամարտության գոտում՝ անկախ Վրաստանի խորհրդարանի կայացրած որոշումից: Հենց Ռուսաստանն է խաղաղության եւ կայունության երաշխավորը», - Ցխինվալիում ասել է Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG