Մատչելիության հղումներ

Հարավկովկասյան խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Լոնդոնում կփոխանցվի Հայաստանին


Հուլիսի 21֊-22-֊ին Լոնդոնում տեղի կունենա Հարավկովկասյան խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որի ընթացքում վեհաժողովի նախագահությունը Վրաստանից կփոխանցվի Հայաստանին:

Ինչպես երկոուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, հայաստանյան պատվիրակությունը Հանրապետական խմբակցության անդամ Արարատ Մալխասյանի ղեկավարությամբ Լոնդոն կմեկնի հինգշաբթի օրը:

Ըստ «Կովկասպրես» գործակալության, Լոնդոնում հատուկ նստաշրջան է գումարվելու, քանզի «հայկական կողմը ինչ-֊ինչ պատճառներով ներկա չի եղել նախորդ նստաշրջանին»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG