Մատչելիության հղումներ

70 ավստրալահայ երեխաներ մնացել են Բեյրութում


70 ավստրալահայ դեռահասներ, որոնք Հայաստանից վերադառնում էին Ավստրալիա, անորոշ ժամանակով մնացել են Բեյրութում:

Ավստրալիայում լույս տեսնող «Դեյլի թելեգրաֆ» թերթը տեղեկացնում է, որ Սիդնեյի հայկական պարային համույթի 70 անդամները եւ նրանց ուղեկցող 10 հարազատները, Երեւանից Բեյրութով ուղեւորվելիս են եղել Ավստրալիա եւ Լիբանանում պետք է մնային ընդամենը երկու օր, երբ սկսվել են ռազմական գործողությունները եւ ռմբակոծվել է Բեյրութի միջազգային օդակայանը:

Խմբի անդամներին, որոնց միջին տարիքը 17 տարեկան է, հրահանգված է դուրս չգալ White Tower Hotel հյուրանոցի իրենց համարներից:

Խմբի ղեկավար Ռեգ Կոլոկոսյանը, որը գտնվում է Ավստրալիայում, թերթի թղթակցին ասել է. - «Որոշ ծնողներ մի փոքր հանգստացել են, երբ նրանց երեխաները Բեյրութից զանգահարել եւ հավատացրել են, որ ամեն ինչ կարգին է, բայց մենք չգիտենք, թե որքա՞ն է այս ամենը շարունակվելու»:

Բեյրութում մնացածների թվում են Կոլոկոսյանի երկու որդիները՝ Պետրոսը եւ Կարպիսը:

«Մենք լսում ենք, որ Ամերիկայի նախագահը ուղղաթիռներ է ուղարկում Լիբանան՝ դուրս բերելու իր քաղաքացիներին, իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը»,֊ - հարց է տալիս Կոլոկոսյանը:

«Դեյլի թելեգրաֆ»֊ի վկայությամբ, Լիբանանում մնացել է Ավստրալիայի 25 հազար քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG