Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը արձակուրդ է վերցրել


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մեկնել է կարճատեւ հանգստի: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, իր հանգիստը Ռոբերտ Քոչարյանն անցկացնելու է Հայաստանում:

Խոսնակի վկայությամբ՝ «հանգստի ընթացքում նախագահը շարունակելու է զբաղվել իր աշխատանքային գործառույթներով»:

Ռոբերտ Քոչարյանի արձակուրդը տեւելու է ընդամենը մի քանի օր, քանզի շաբաթվա վերջին նա մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ֊-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն այսօր հայտարարել է, որ ոչ ֆորմալ գագաթնաժողովի օրակարգում երկու հարց է՝ իրավիճակը աշխարհում եւ ԱՊՀ-ի բարեփոխումը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG