Մատչելիության հղումներ

Երիտասարդները մտահոգված են ղարաբաղյան կարգավորման հեռանկարով


Այսօր «Երեւան» հյուրանոցում այս հարցի վերաբերյալ կազմակերպվել էր քննարկում: Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. - «Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում այս փաստաթղթի առթիվ: Այն ոչ միայն հակասում է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին, այլեւ հղի է տարածաշրջանում պայթյունավտանգ զարգացումներով եւ վտանգում է տարածաշրջանում կայունությունը»:

Հավաքի մասնակիցների կարծիքով, համանախագահների հայտարարությունում կան մի քանի կետեր, որոնք Հայաստանի համար անընդունելի են: Օրինակ, հայտարարությունում ասվում է, որ «գրավյալ տարածքներից» պետք է դուրս բերվեն հայկական զորքերը, եւ դրանց փոխարեն այնտեղ տեղակայվեն խաղաղապահ ուժեր:

Դժգոհության պատճառ է նաեւ այն, որ հայտարարությունում խոսվում է այդ նույն «գրավյալ տարածքների» վերաբնակեցման մասին, սակայն Շահումյանի, Գետաշենի շրջանի հայ փախստականների մասին խոսք անգամ չկա:

Երիտասարդական տարբեր կառույցների ներկայացուցիչները միաբերան նշում են, որ «եթե շարունակաբար շահարկվում է մի երկրի [Լեռնային Ղարաբաղի] կարգավիճակի հարցը, ապա այդ երկիրն անպայման պետք է բանակցող կողմ լինի»:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG