Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը պատրաստում է Աբխազիայից խաղաղապահ ուժերը դուրս բերելու մասին որոշում


Այսօր՝ Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստում, խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ մոտակա օրերին խորհրդարանը որոշում կընդունի ռուսաստանյան խաղաղապահ ուժերը Աբխազիայից դուրս բերելու մասին:

«Մոտակա օրերին մենք կընդունենք ռուսաստանյան խաղաղապահ ուժերը Աբխազիայից դուրս բերելու մասին որոշումը, եւ, որպեսզի այդ քայլը անակնկալ չլինի, արդեն տեղեկացրել եմ համաշխարհային հանրության ներկայացուցիչներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին նիստի ժամանակ», - ասել է Բուրջանաձեն:

Նրա պնդմամբ՝ Վրաստանի ղեկավարության առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը «անհնար է իրականացնել Աբխազիայում խաղաղապահ առաքելության ներկա մանդատի պայմաններում»:

Բուրջանաձեի հայտարարության կապակցությամբ Աբխազիայի չճանաչված հանրապետության ղեկավար Սերգեյ Բաղապշը ասել է, թե Աբխազիան կտրականապես դեմ է ռուսաստանյան խաղաղապահների դուրսբերմանը եւ երբեք չի ենթարկվի Վրաստանի նման որոշմանը: Նրա կարծիքով, վրաց-աբխազական հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների դուրսբերումը կհանգեցնի «համակարտության էսկալացիայի՝ անկանխատեսելի հետեւանքներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG