Մատչելիության հղումներ

Ջոել Սիմոն. «Դինկի գործը հարցականի տակ է դնում Թուրքիայի հավատարմությունը մամուլի ազատությանը»


Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սիմոնը հայտարարել է, որ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինկի նկատմամբ վերջերս կայացված դատավճիռը «հարցականի տակ է դնում Թուրքիայի հավատարմությունը մամուլի ազատությանը»:

Այս շաբաթ Թուրքիայի վերաքննիչ դատարանը վերահաստատեց առաջին ատյանի դատարանի վճիռը Հրանտ Դինկին 6 ամսվա պայմանական ազատազրկման ենթարկելու վերաբերյալ՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, կառավարությունը կարող է խորհրդարանի վաղաժամկետ նստաշրջան հրավիրել Թուրքիայում իրականացվող բարեփոխումների ընթացքը քննարկելու նպատակով, եւ վերլուծաբանները գտնում են, որ դա հարմար առիթ է վերանայելու Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով դատապարտվել է Հրանտ Դինկը:

«301 հոդվածի վերանայումը պետք է լինի բարեփոխումների փաթեթի մի մասը»,֊ - կարծիք է հայտնել «Ռադիկալ» թերթի խմբագիր Իսմեթ Բերքանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG