Մատչելիության հղումներ

Լիբանանի արտգործնախարարի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Բեյրութում


Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալլուխը, որը վերադառնում էր Հայաստանից, ստիպված է եղել վայրէջք կատարել Սիրիայում:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Լիբանանի միջազգային օդակայանի ռմբակոծության պատճառով արտգործնախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Դամասկոսում:

Ֆաուզի Սալլուխը այս շաբաթ եռօրյա այցով գտնվում էր Հայաստանում:

«Ռաֆիկ Հարիրիի անվան օդակայանի փակումը օրական միլիոնավոր դոլարների վնաս է հասցնում զբոսաշրջությանը», - ասել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ամր Աբդել-Ղաֆարը:

Այսօր ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Լիբանանում ստեղծված կացությունը: Իսրայելի իրականացրած ռմբակոծությունների հետեւանքով այնտեղ ավելի քան 50 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG