Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Սպասում ենք նախագահների արձագանքին»


«Մենք սպասում ենք նախագահների արձագանքին: Սակայն ես հայտարարում եմ, որ բանակցային գործընթացի ներուժը դեռ չի սպառվել»,֊ - ասել է ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Երկու երկրների նախագահները պետք է ուղղություն տան մեզ, ասեն, թե ո՞ր ուղղությամբ պետք է աշխատենք առաջիկայում»,֊ - նշել է ամերիկացի դիվանագետը:

Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, Բրայզան չի բացառել, որ Ղարաբաղի հարցը կարող է քննարկվել շաբաթ օրը Սանկտ-֊Պետերբուրգում սկսվող Մեծ ութնյակի գագաթնաժողովում: Նա նաեւ փաստել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման ամսաթիվը հայտնի չէ:

Մեթյու Բրայզան Թուրքիայում մասնակցել է Բաքու֊-Ջեյհան նավթատարի բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG