Մատչելիության հղումներ

Ահմադինեջադ. «Պատասխանը կտանք օգոստոսի կեսերին»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ Արեւմուտքի պահանջներին իր երկիրը պատասխան կտա օգոստոսի կեսերին:

Այս մեկնաբանությունը Իրանի նախագահն արել է այն բանից հետո, երբ 6 տերություններ երեկ որոշել են միջուկային ծրագրի հարցը բարձրացնել ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդում:

Ահմադինեջադը նաեւ ասել է, որ մինչեւ այժմ Իրանը «չի շեղվել խաղաղության արահետից», սակայն կարող է փոխել իր դիրքորոշումը, եթե գտնի, որ Արեւմուտքի պահանջները չեն բխում իր շահերից:

Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ատոմային զենք մշակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG