Մատչելիության հղումներ

Մահացել է «Խենթ ադամանդը»


Նա խմբի առաջին երեք սինգլների եւ առաջին ամբողջական ալբոմի բոլոր կոմպոզիցիաների հեղինակն է:

Սիդ Բարրեթը խմբից հեռացել էր դեռ 1968 թվականին: Այն ժամանակ «Փինք Ֆլոյդ»-ն արդեն հայտնի կոլեկտիվ էր: Սիդի հեռանալու պատճառը հոգեկան հիվանդությունն էր, որն, ասում են, ի հայտ էր եկել կամ սրվել էր թմրադեղերի օգտագործումից: Սիդը նաեւ շաքարախտով էր հիվանդ. ենթադրվում է, որ հենց շաքարախտն է եղել նրա մահվան հիմնական պատճառը:

«Խմբի համար շատ ծանր լուր է Սիդի մահը: Սիդի ներդրումը երբեք չի մոռացվի», - ասված է «Փինք Ֆլոյդ» խմբի հայտարարության մեջ:

Նրան անվանել են Crazy Diamond («Խենթ ադամանդ»): Վերջին երեք տասնամյակում Սիդն աշխարհի հետ գրեթե չէր շփվում: Նա մահացել է անցած ուրբաթ օրը, սակայն այդ մասին միայն երեկ երեկոյան է հաղորդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG