Մատչելիության հղումներ

«Ի՞նչ անել» հարցին պատասխանում է Վարդան Պետրոսյանը


Այն թեպետ նախորդի շարունակությունն է, այնուամենայնիվ, մոտեցումը միանգամայն տարբեր է: Այս անգամ Վարդանը բեմում միայնակ կլինի: Մոնոներկայացման հիմքում մեր պատմական անցյալն է: Հենց պատմությունը լավ իմանալու դեպքում, ըստ Վարդան Պետրոսյանի, կարելի է գտնել «ի՞նչ անել» հարցի պատասխանը. - «Թեպետ պատմության դաս չի դառնալու ներկայացումը, այնուամենայնիվ հետադարձ հայացքն այնտեղ առկա է»:

Վարդան Պետրոսյանը վստահեցրեց, որ ներկայացման ընթացքում հանդիսատեսը լավ կզվարճանա, սակայն հետո մտածելու շատ բան կունենա:

«Ի՞նչ անել» ներկայացման ռեժիսորը Տիգրան Գասպարյանն է, ում Վարդանը դեռ ուսանողական տարիներից է ճանաչում, երբ ինքը նկարիչ էր եւ Տիգրանի բեմադրություններն էր ձեւավորում: Նա հատկապես շեշտեց, որ Տիգրանը լավ զգում է իր թատերական տեսակն ու կաղապարներ չի պարտադրում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG