Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Վերին Լարսի փակումը Բուշի հետ իմ բանակցությունների պատասխանն է»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համարում է, որ Ռուսաստանի կողմից ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի փակումը Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ իր բանակցությունների «անմիջական պատասխանն» է:

«Սահմանի փակումը տնտեսապես չի հարվածում Վրաստանին, քանի որ մենք այդ ուղղությամբ արտահանում չենք իրականացնում: Դա վնաս է բերում մարդկանց, ովքեր ուղեւորվում են ցամաքային սահմանով, ինչպես նաեւ հարվածում է Հայաստանի շահերին», - ըստ Ռեգնում» գործակալության, երեքշաբթի օրը հայտարարել է Սահակաշվիլին եւ հավելել. - «Դա հատկապես վատ է Հայաստանի համար: Չեմ հասկանում՝ Հայաստանի մեղքը ո՞րն է: Չէ՞ որ այնտեղով անցնում էին Հայաստանի քաղաքացիները եւ բեռները»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահը նաեւ շեշտել է, որ «աննպատակահարմար» եւ «ոչ լեգիտիմ» է համարում անկախության հանրաքվեի անցկացումը Աբխազիայում: Նրա խոսքերով, զինված հակամարտության ընթացքում Աբխազիան թողել է շուրջ 300 հազար մարդ՝ բնակչության շուրջ 65 տոկոսը, այդ պատճառով էլ նախքան փախստականների վերադարձը հանրաքվեն կլինի «ոչ լեգիտիմ»:

«Վրաստանը զինված ուժեր չի օգտագործի երկրի անկախությունը վերականգնելու համար: Վրաստանը ամեն ինչ անում է, որպեսզի նրան պատերազմ չպարտադրեն», - շեշտել է Միխեիլ Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG